Վենգեր. Մեր կազմով կարող եք հաղթել «Ֆեներբախչեին»
10/08/2013 12:16

Նմանատիպ
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոստովանել է, որ իր թիմին հեշտ չի լինի Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում հաղթանակ տոնել «Ֆեներբախչեի» նկատմամբ: Առաջիկա խաղի վերաբերյալ մասնագետն ասել է հետևյալը.
-Մի քանի տարի առաջ Ստամբուլում մենք լավ արդյունքի հասանք: Այնտեղ երկրպագուները մեծ աջակցություն են ցուցաբերում թիմերին, համոզված եմ, որ այս անգամ էլ հեշտ չի լինելու մեզ համար:
Բայց մենք հասկանում ենք, թե մեզանից ինչ է պահանջվում: Կարծում եմ, որ մեր ներկայիս կազմով կկարողանանք հաղթել «Ֆեներբախչեին»: Ես արդեն ուսումնասիրել եմ նրանց կազմը, որը կարող է հպարատանալ իր փորձով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում