ՀՅԴ առաջնորդ. «Պատգամավոր դառնալու ամենաարժանի մարդիկ մեր ցանկում են»

«Ամենահաջող ցանկը մերն է, պատգամավոր դառնալու ամենաարժանի մարդիկ մեր ցանկում են»: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը՝ նշելով, որ ցուցակի կազմման գործընթացը բավական երկար է տևել, ինչը բացատրվում է տակտիկական հաշվարկներով ու սկզբունքների ճշտումով, որը պետք է մրցունակ լինի ու հաղթի:

«ՀՅԴ համամասնական ցուցակը կազմվել է կոլեգիալ որոշմամբ: Բաժանումն արված է այնպես, որ մեկ մարդու վրա չդրվի այնքան պարտավորություններ, որ չկարողանա կատարել: Այսինքն` Դաշնակցությունը որոշում է, թե որ ընկերը որտեղ կարող է այս պահին ավելի օգտակար աշխատանք կատարել: Եթե ուրիշ կուսակցություններում առաջին դեմքը ցուցակում էլ առաջինն է լինում, նույնիսկ պատգամավոր դառնալու ցանկություն չունենալով, ՀՅԴ-ում այլ կերպ է` մենք առաջին դեմք հասկացողությունը չունենք»,- նշել է խմբակցության ղեկավարը:

Անդրադառնալով այն հարցին, թե ՀՅԴ-ն քանի տոկոս ձայն կարող է հավաքել՝ խմբակցության առաջնորդը դժվարացել է պատասխանել, սակայն հետևյալ տեսակետն է հայտնել. «Կարծում եմ, մեր ընտրողն արդեն հասկացել է, որ չի կարելի հավատալ ոչ մուկ բռնելու սարքում դրված պանրի թարմությանը, ոչ էլ խոստումներին ու ստերին, որոնք լսում էին տարիներ շարունակ: Պայքարը սուր է լինելու, և մենք լուրջ ակնկալիքներ ունենք»:

Պատասխանելով այն հարցին, թե ինչու՞ ինքը կամ Արմեն Ռուստամյանը չեն առաջադրվել մեծամասնական ընտրակարգով, Վ. Հոհաննիսյանը հայտնել է. «Նրանք, ովքեր առաջնորդող եռյակում են, այլ պարտավորություններ ունեն, ցանկը առաջ տանելու խնդիր ունեն: Մեծամասնականով առաջադրվելու պարագայում մի ընտարատարածքի վրա են կենտրոնանում, ու դա շատ ժամանակ է խլում և համահայկական քարոզչություն ծավալելու հնարավարությունից կտրում»:

Խոսելով հետընտրական բախումների հավանականությունից՝ ՀՅԴ ղեկավարը ասել է, որ կանխատեսումներ չի կարող տալ, սակայն «դատելով, թե իշխանությունները ինչպես են զոռով փորձում անցկացնել «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագիծը, հետևաբար` իշխանությունը դա չի բացառում»:  

ՀՅԴ համամասնական ցուցակում երկրորդ տեղով առաջադրվող թեկնածու Արմեն Ռուստամյանն իր հերթին ասել է, որ ՀՅԴ-ն գնում է այս ընտրություններին հստակ քաղաքական նպատակներ իրականացնելու տրամաբանությամբ. «Դաշնակացության նպատակն է` երկրում հասնել ամբողջական իշխանափոխության` գործող իշխանությունների հեռացում, համակարգային փոփոխություններ»:

Ասուլիսում ներկայացվել է ՀՅԴ նախընտրական հռչակագիրը. ՀՅԴ 2012-2017 թթ. առաջնահերթություններն են` տասն անգամ կրճատել աղքատությունը, ձևավորել միջին խավ, երաշխավորել բարեկեցիկ կյանք, ձևավորել կայուն զարգացող, մրցունակ տնտեսություն, կառուցել ժամանակակից ազգային-ժողովրդավարական պետություն, հաստատել ներկա մարտահրավերներին համարժեք ազգային-պետական ուղեգիծ: ՀՅԴ կարգախոսն է` «Մենք քո ընկերներն ենք», «Ազատություն, արդարություն, դաշնակցություն»:

Ա. Ռուստամյանը ներկայացրել է նաև մեծամասնական ընտրակարգով առաջադրվող 8 թեկնածուներին.

1. Արթուր Եղիազարյան- թիվ 8 ընտրատարածք

2. Կառլեն Գևորգյան- թիվ 12 ընտրատարածք

3. Գուրգեն Շահինյան- թիվ 15 ընտրատարածք

4. Մանվել Հայրապետյան –թիվ 17 ընտրատարածք

5. Արայիկ Գրիգորյան –թիվ 18 ընտրատարածք

6. Արտաշես Նիկոյան- թիվ 22 ընտրատարծք

7. Զոհրապ Թորոսյան- թիվ 30 ընտրատարածք

8. Գագիկ Գևորգյան –թիվ 38 ընտրատարածք

ՀՅԴ նախընտրական շտաբի պետն է Միքայել ՄանուկյանըՀՅԴ համամասնական ցուցակում ընդգրկված է 85 հոգի.

1.
Հովհաննիսյան Վահան

2. Ռուստամյան Արմեն 

3. Շահբազյան Արտյուշ 

4. Վարդանյան Աղվան 

5. Մինասյան Արծվիկ 

6. Հարությունյան Կարինե 

7. Բաբայան Արմեն 

8. Գրիգորյան Արամայիս 

9. Մանուկյան Միքայել 

10. Շախմուրադյան Կարեն

11. Առաքելյան Ռուզաննա 

12. Նռանյան Արա 

13. Համբարձումյան Արսեն 

14. Գևորգյան Գագիկ 

15. Թամազյան Վահրամ 

16. Պետրոսյան Նունե 

17. Մաթևոսյան Մարտուն 

18. Սաղաթելյան Իշխան

19. Ալեքսանյան Վարդան 

20. Գալստյան Լիլիթ 

21. Երիցյան Դավիթ 

22. Մանասյան Նվարդ 

23. Միրզախանյան Զավեն 

24. Հայրապետյան Մանվել 

25. Մանուկյան Ռոմիկ 

26. Նիկոյան Արտաշես 

27. Գալստյան Նարինե 

28. Հունանյան Արտաշ 

29. Մանուկյան Սուրեն 

30. Բաղդասարյան Նելլի

31. Գևորգյան Կառլեն 

32. Մաթիլյան Հակոբ

33. Եղիազարյան Արման 

34. Ղազարյան Նաիրա

35. Ղազարյան Արթուր 

36. Մելիքյան Հարություն 

37. Կյուրեղյան Արմենուհի

38. Իգիթյան Արծրունի 

39. Շահվերդյան Արմեն 

40. Մարգարյան Գևորգ 

41. Վարդանյան Նունե 

42. Սարգսյան Գարեգին 

43. Մկրտչյան Նաիրա 

44. Դավեյան Վարդան 

45. Մանուկյան Մովսես 

46. Նեսիսյան Գայանե

47. Համբարձումյան Բենիկ

48. Սարգսյան Ալբերտ

49. Սարգսյան Մարինե 

50. Վարդանյան Արտակ 

51. Նավոյան Վարազդատ 

52. Խոստեղյան Մարգարիտա 

53. Ասոյան Սպարտակ 

54. Սարգսյան Գնել 

55. Զաքարյան Հասմիկ 

56. Աբրահամյան Ենոք 

57. Սիմոնյան Հովսեփ 

58. Զարգարյան Էսմա 

59. Մխիթարյան Ռազմիկ 

60. Պետրոսյան Անահիտ 

61. Ղազարյան Անդրանիկ 

62. Գրիգորյան Մուրադ 

63. Ալեքսանյան Ամալյա 

64. Նասիբյան Կարո 

65. Նազարյան Արամ 

66. Թադևոսյան Հովհաննես 

67. Մատինյան Գվիդոն 

68. Հարությունյան Անահիտ 

69. Բաբայան Արամ 

70. Հակոբյան Իդա 

71. Գասպարյան Արշավիր 

72. Փիրուզյան Սոնա 

73. Վարդանյան Գուրգեն 

74. Սողոյան Եվա Յուրիի

75. Հովհաննիսյան Վաչագան 

76. Դանիելյան Մկրտիչ 

77. Ալոյան Նաիրա 

78. Նալբանդյան Գառնիկ 

79. Ավանեսյան Ռոմիկ 

80. Հովհաննիսյան Նեկտար 

81. Համբարձումյան Ռոմիկ 

82. Բարսումյան Մայրանուշ 

83. Ասլանյան Էդվարդ 

84. Պողոսյան Սուսաննա 

85. Գաբրիելյան Լևոն 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում