Yerevan
18
+23°C
Weather Data Source: 30 days weather Yerevan

Գարեթ Բեյլի առեղծվածային վնասվածքը

Գարեթ Բեյլի առեղծվածային վնասվածքը

Գարեթ Բեյլը, ում անունը վերջին շրջանում բրիտանական և իսպանական պարբերականների առաջին էջերին է, բաց թողեց «Տոտենհեմի» հերթական հանդիպումը’ «Էսպանյոլի» դեմ (1:1):

Անգլիական ակումբի ղեկավարությունը շարունակում է պնդել, որ պատճառը ֆուտբոլիստի վնասվածքն է, սակայն Բեյլն անգամ մարզադաշտ չի ժամանել և չի ներկայացել մարզչական շտաբին:

Բացի այդ ուելսեցի կիսապաշտպանի վնասվածքի պատմությունը շատ տարօրինակ է, քանի որ նա հրավիրվել է ազգային հավաքական’ մասնակցելու ընկերական խաղի: Իսկ Անդրե Վիլաշ-Բոաշն «Էսպանյոլի» հետ խաղից հետո Բեյլի վնասվածքի վերաբերյալ խուսափել է խոսել:

As-ը գրում է, որ լրագրողներն անընդհատ փորձում էին ճշտել, թե ե՞րբ խաղադաշտ կվերադառնա ֆուտբոլիստը, իսկ Վիլաշ-Բոաշը միայն պատասախանում էր’ ոչինչ չգիտի:

Վերոնշյալ աղբյուրի պնդում է’ իրականում Գարեթ Բեյլը ոչ թե վնասվածք է ստացել, այլ ակումբի ղեկավարությունն ասել է, որ չի խաղալու այնքան ժամանակ, մինչև լուծում չտրվի իր’ «Ռեալ» տեղափոխության գործարքին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում