Պաշտոնական.Լիսանդրո Լոպեսը տեղափոխվեց «Քաթար»
11/08/2013 15:19

Նմանատիպ
Ֆրանսիական «Լիոնի» արգենտինացի հարձակվող Լիսանդրո Լոպեսը պաշտոնապես տեղափոխվել է «Քաթար»: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: Հաղորդվում է, որ 30-ամյա հարձակվողը պայմանագիրը կնքել է երկու տարով, իսկ տրանսֆերային արժեքի մասին ոչինչ չի ասվում: Սակայն մամուլում տեղ գտած լուրերի համաձայն՝ ֆրանսիական ակումբը կստանա 6-7 մլն եվրո:
Հետևեք մեզ նաև Telegram-ում