Հայ մանուկներն այսուհետ իրավունք ունեն սովորել Թուրքիայի ազգային փոքրամասնություններին պատկանող դպրոցներում
Նմանատիպ
Թուրքիայի Ազգային կրթության նախարարության կողմից մասնավոր կրթական հաստատությունների մասին օրենքում փոփոխություն է կատարվել, որի համաձայն` այսուհետև Թուրքիայի քաղաքացի չհանդիսացող հայերի, հույների ու հրեաների երեխաներն ազգային փոքրամասնությունների դպրոցներում սովորելու իրավունք են ստանում: Այս մասին հաղորդում է «Huriyet» պարբերականը:
Նշենք, որ նախկինում անհրաժեշտ էր Թուրքիայի քաղաքացիություն ունենալ՝ այդ պետության մեջ ազգային փոքրամասնություններին պատկանող դպրոցներում սովորելու իրավունք ստանալու համար:
Պոլսի հայոց պատրիարքի տեղապահ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն այս փոփոխության վերաբերյալ ասել է . «Մոտավորապես 2 տարի պայքարում էինք այս խնդրի լուծման համար: Հիմա շատ երջանիկ եմ: Շնորհակալ ենք կրթության նախարարությանը»:
Ըստ նախնական տվյալների` այս օրենքից կօգտվեն շուրջ երկու հազար աշակերտներ, որոնց կրթությունը մինչ այդ իրականացվում էր ընդհատակյա դպրոցներում: Այս որոշումը թույլ կտա նորմալ պայմաններ ստեղծել հայ երեխաների ուսման համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում