Ռումենիգե. Ֆուտբոլիները պետք է հարգեն Գվարդիոլայի որոշումները

Ռումենիգե. Ֆուտբոլիները պետք է հարգեն Գվարդիոլայի որոշումները

«Բավարիայի» նախագահ Կառլ-Հայնց Ռումենիգեն հույս ունի, որ թիմում հոգեբանական խնդիրներ չեն լինի թիմի կազմում այս կամ այն ֆուտբոլիստի չհայտագրվելու ժամանակ: Նրա խոսքով, ֆուտբոլիստները ևս դրա համար պատասխանատվություն են կրում.

-Հիմա չգիտեմ, թե Պեպ Գվարդիոլան ինչ աշխատանք է կատարում այս ուղղությամբ: Սա նրա և մարզական տնօրենի որոշելիքն է: Սակայն յուրաքանչյուր ֆուտբոլիստ պետք է հարգանքով մոտենա ու կատարի Գվարդիոլայի պահանջները:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում