«Ման. Սիթին» հետաքրքրված չէ Վիլիանի ծառայություններով

«Ման. Սիթին» հետաքրքրված չէ Վիլիանի ծառայություններով

«Անժիի» ֆուտբոլիստ Վիլիանը չի հետաքրքրում «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությանը, հաղորդում է «Manchester Evening News»-ը:

Աղբյուրը գրում է, որ «քաղաքայինները» նման որոշում են կայացրել այն բանից հետո, երբ «Անժին» մերժել է իրենց 40 միլիոն եվրոյի առաջարկը: «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելլեգրինին ևս չի հետաքրքրվում բրազիլացի ֆուտբոլիստի ծառայություններով, ինչը 25-ամյա Վիլիանի տեղափոխության հնարավորությունները նվազագույնի է հասցնում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում