Yerevan
8
+24°C
Weather Data Source: 30 days weather Yerevan

Ռոնալդինյոն որոշել է ուղղել ատամները

Ռոնալդինյոն որոշել է ուղղել ատամները

«Ատլետիկո Մինեյրոյի» բրազիլացի ֆուտբոլիստ Ռոնալդինյոն որոշել է փոխել «ճագարի» ատամները: ՖԻՖԱ-ի աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչումը երկու անգամ ստացած ֆուտբոլիստը հնարավոր է, որ էլ երբեք ֆուտբոլասերներին չուրախացնի իր ֆիրմային ժպիտով:

Ինչպես հայտնում է ֆուտբոլիստի եղբայրը`Ռոբերտո Ասիսան, Ռոնալդինյոն որոշել է փոխել դիմացի ատամների ձևը և գույնը:

Նոր, կերամիկական ատամներն աշխարհին տեսանելի կդառնան «Ատլետիկո Մինեյրո» – «Բայայ» խաղի ժամանակ: Ֆուտբոլիստի եղբոր խոսքերով’ նոր ատամները չեն ազդի բրազիլացու խաղի որակի վրա: 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում