ԵԱՀԿ ՄԽ-ի ԱԳ նախարարներ. «Միայն խաղաղ բանակցությունները կարող են հանգեցնել խաղաղության, կայունության և հաշտեցման»
Նմանատիպ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարները՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ Պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը և Ֆրանսիայի ԱԳ նախարար Ալեն Ժյուպեն, այսօր հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, հաղորդում է ԵԱՀԿ պաշտոնական կայքը: Համատեղ ուղերձում մասնավորապես ասվում է.
«ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ գիտաժողով հրավիրելու պաշտոնական պահանջի 20-րդ տարեդարձի կապակցությամբ՝ մենք՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարներս, կողմերին կոչ ենք անում քաղաքական կանք դրսևորել՝ խնդրին տևական և խաղաղ լուծում գտնելու համար: Ինչպես Նախագահներ Մեդվեդևը, Օբաման և Սարկոզին շեշտել են իրենց համատեղ հայտարարության մեջ 2011-ի մայիսիս 24-ին Դովիլյան համաժողովի ժամանակ, միայն խաղաղ բանակցությունների միջոցով կարգավորումը կարող է հանգեցնել խաղաղության, կայունության և հաշտեցման, և հակամարտության լուծման համար ուժի կիրառման ցանկացած փորձ տարածաշրջանին միայն էլ ավելի մեծ տառապանքներ կբերի:
Մենք արձանագրում ենք, որ տարածաշրջանի ժողովուրդներն առավել տուժել են պատերազմի հետևանքներից, և կարգավորման ցանկացած ձգձգում միայն կերկարաձգի նրանց չարչարանքները: Եկել է նոր սերունդը, որը չի հիշում, թե ինչպես են հայերն ու ադրբեջանցիները կողք-կողքի ապրել. դա խորացնում է արհեստական անջրպետը և մեծացնում պատերազմի վերքերը: Այդ պատճառով կոչ ենք անում երկրների ղեկավարներին ժողովրդին պատրաստել խաղաղության, այլ ոչ պատերազմի:
Խաղաղության հասնելու ճանապարհին առաջընթաց է գրանցվել: Այդ մասին վկայում են Լ՛Աքվիլլայում, Մոսկվայում և Դովիլում ԵԱՀԿ համանախագահող երեք երկրների ղեկավարների համատեղ հայտարարությունները՝ Հիմնարար Սկզբունքների շուրջ համաձայնության շուտափույթ հասնելու մասին: Մենք կոչ ենք անում ԼՂ հակամարտության կողմերի առաջնորդներին` հնարավորինս արագ ավարտել աշխատանքը շրջանակային համաձայնագրի և վերջնական որոշման ընդունման վրա, որը հիմնված է Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների` ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման բացառման, տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման իրավունքների հարգման, ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրության, ինչպես նաև միջազգային իրավունքի և սկզբունքների հիման վրա, ինչը հնարավորություն կտա տարածաշրջանին դուրս գալ ստատուս-քվոյի շրջանակներից առավել անվտանգ և բարգավաճ ապագա»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում