Ադրբեջանցի հաքերները կոտրել են մոտ 200 հայկական էլ.հասցե

«Ադրբեջանցիները կոտրել են մոտ երկու հարյուր հայկական հասցե: Բաց տեղադրել են գաղտնաբառերը»: Այս մասին իր բլոգի միջոցող ահազանգել է տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը՝ խնդրելով հնարավորինս աջակցել հասցեատերերին շուտափույթ գտնելու և զգուշացնելու գործին:
Անվտանգության մասնագետը զգուշացնում է, որ փոստի գաղտնաբառը փոխելուց առաջ անհրաժեշտ է նաև ստուգել ողջ համակարգիչը, քանի որ այն հավանաբար արդեն վիրուս է պարունակում: Անհրաժեշտ է նաև փոխել սոցցանցերում գրանցված գաղտնաբառերը, քանի որ փոստարկղից հնարավոր է մուտք գործել նաև այնտեղ:
Ս.Մարտիրոսյանը նաև կոչ է անում առայժմ չայցելել «List.am» կայքը. այն նույնպես կարող է հարձակման տակ գտնվել: Կոտրված հասցեների ցանկը կարող եք գտնել այստեղ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում