«Սարդ-մարդուց» հետո Յուրգեն Կլոպն ունի «Պրոֆեսոր Միկի»

«Սարդ-մարդուց» հետո Յուրգեն Կլոպն ունի «Պրոֆեսոր Միկի»

«Բորուսսիայի» նորեկներից Պիեռ-Էմերիկ Օբամենյանգն արդեն հարմարվել է Դորտմունդում: Դրա վառ ապացույցն էր Բունդեսլիգայի առաջին տուրի հանդիպումն «Աուգսբուրգի» դեմ, որի ժամանակ Օբամեյանգը հեթ-տրիկ ձևակերպեց և դարձավ օրվա հերոսը: Հիմա հերթը հաջորդինն է…

Վնասվածքի ապաքինումից հետո Գերմանիայի փոխչեմպիոնի աստղ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը  հարձակվում է նորովի: Հայ ֆուտբոլիստը կրկին մարզվում է ընդհանուր խմբի հետ և շատ շուտով’ «Բրաունշվեյգի» հետ խաղում, ամենայն հավանականությամբ, կնշի իր նորամուտը Բունդեսլիգայում: Հուսանք, այնքան հաջող, որքան Օբամեյանգը: 

«Սարդ-մարդու» (Spiderman-Օբամեյանգին նաև այսպես են դիմում) սուպերմեկնարկից հետո Կլոպն ունի նաև «պրոֆեսոր Միկի»

«Աուգսբուրգի» դեմ խաղում Պիեր-Էմերիկ Օբամեյանգի հեթ-տրիկն իդեալական նորամուտ էր: Բայց կիսապաշտպանի դիրքում այլ ուժ է Հենրիխ Մխիթարյանը, ում տրասֆերային արժեքն է 27,5 մլն եվրո: Մխիթարյանն ուսումնասիրում է տնտեսագիտություն և իսկական պոլիգլոտ է.տիրապետում է 5 լեզուների՝ պորտուգալերեն, ֆրանսերեն, անգլերեն, ռուսերեն և հայերեն: Շուտով դրանց կավելանա նաև գերմաներենը: «Բորուսսիայում» արդեն բոլորը զարմանում են, թե Միկին 4 շաբաթվա ընթացքում որքան լավ է կարողանում հասկանալ և արագ հարմարվել թիմին:

Գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպ.«Միկին հաճույք է ստանում նոր լեզու սովորելուց: Նա թերևս տաղանդավոր է ոչ միայն ֆուտբոլում»: 

Ակումբի կոմերցիոն տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն նույնպես գովաբանում է համեստ նորեկին (վարում է Opel մակնիշի մեքենա). «Հիանալի տղա և բացառիկ ֆուտբոլիստ: Հիանալի է, թե նա ինչպես է խոսում գերմաներեն»: 

Գերմանական լրատվամիջոցները շարունակում են գրել, որ «Բրաունշվեյգի» հետ խաղում Միկին կդառնա ջոկեր, իսկ Յուրգեն Կլոպը հայտարարեց.

«Նա մարզվում է միանագմայն լավ, Մխիթարյանն անգամ հատուկ վարժություններ է կատարել: Ամեն ինչ հարթ է»:

Օգտագործված աղբյուր’ BVB-Russia:

Հետևեք մեզ նաև Telegram-ում