Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստ է հրաժարվել հօգուտ Նիկոլ Փաշինյանի

Երբ ես առաջադրեցի իմ թեկնածությունը թիվ 7 ընտրատարածքում, չգիտեի, որ այնտեղ կա ՀԱԿ-ի թեկնածու»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց «Ժառանգություն» կուցակության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Ինչպես տեղեկացնում է Haynews.am կայքը, Հովհաննիսյանը նշել է նաև, որ մինչև վերջին վայրկյանը սպասել է, որ տեսնի, թե որ ընտրատարածքում այլընտրանք չկա, որ իր թեկնածությունն առաջադրի: «Ներկա դրությամբ ժամանակն է, որ բոլոր ընդդիմադիրները նստեն մեկ սեղանի շուրջ և որոշեն, որ յուրաքանչյուր ընտրատարածքում, պետք է լինի ընդդիմության մեկ թեկնածու»,-հավելեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Հարցին, եթե քննարկումների արդյունքում որոշվի, որ Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է իր թեկնածությունը հանի հօգուտ Նիկոլ Փաշինյանի, ինքը կհամաձայնի՞, «Ժառանգության» ղեկավարը նշեց. «Միանշանակ, ինչպես միշտ»:
Նշենք, որ թիվ 7 ընտրատարածքում առաջադրվել են նաեւ ՀԱԿ անդամ, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանն ու անկուսակցական Վարդան Վարդանյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում