Քննարկվել են «Ռիո+20» կայուն զարգացմանը և բնապահպանությանը նվիրված համաշխարհային գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները
Նմանատիպ
Մարտի 22-ին ԱԳՆ-ում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի համանախագահությամբ կայացավ «Ռիո+20» կայուն զարգացմանը եւ բնապահպանությանը նվիրված համաշխարհային գագաթաժողովին Հայաստանի Հանրապետության մասնակցության հետ կապված նախապատրաստական աշխատանքները համակարգող ազգային հանձնաժողովի 3-րդ նիստը, հայտնում են ԱԳՆ մամլո ծառայությունից:
Նիստը բացեց նախարար Էդվարդ Նալբանդյանը: Ամփոփելով վերջին ութ ամիսների ընթացքում հանձնաժողովի կատարած աշխատանքը՝ նախարարը նշեց, որ նախատեսված միջոցառումներն իրականացվում են ըստ ժամանակացույցի, նախապատրաստական հանձնաժողովին կից ստեղծված հինգ աշխատանքային խմբերը ներկայացրել են իրենց ոլորտներին վերաբերող զեկույցները, որոնց պատրաստաման գործում ներգրավված են եղել ինչպես ՀՀ Ազգային ժողովի, պետական գերատեսչությւունների, Գիտությունների ազգային ակադեմիայի, այնպես էլ հասարական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նախարար Նալբանդյանը ընդգծեց, որ արդեն պատրաստվել է «Ռիո+20» ազգային զեկույցի նախնական տարբերակը:
Այնուհետեւ բնապահպանության առաջին փոխնախարար Սիմոն Պապյանը հանձնաժողովի անդամներին ներկայացրեց «Ռիո+20» առաջընթացի գնահատման ազգային զեկույցի վերաբերյալ առաջարկությունների եւ լրամշակումների ամփոփումը եւ զեկույցի կառուցվածքն ու հիմնական դրույթները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում