Բ.Սահակյանը հավանություն է տվել Արցախի քաղ.պաշտպանության հայեցակարգի նախագծին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի մոտ մարտի 23-ին տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության հայեցակարգի նախագիծը:

Ինչպես հաղորդում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության բաժնից, օրակարգի հարցի վերաբերյալ զեկույցով հանդես է եկել փրկարար ծառայության տնօրեն Արթուր Հարությունյանը:

Նախագահ Սահակյանը քաղաքացիական պաշտպանության կազմակերպումը եւ իրականացումը համարել է պետության կարեւորագույն գործառույթներից մեկը եւ պետական անվտանգության բաղկացուցիչ ու անբաժանելի մասը:

Երկրի ղեկավարը հավանություն է տվել քաղաքացիական պաշտպանության հայեցակարգի նախագծին եւ անվտանգության խորհրդի քարտուղարին հանձնարարել սահմանված կարգով ընթացքավորել եւ հաստատման ներկայացնել այն` համապատասխան հանձնարարականներով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում