Կփոխարինվի՞ արդյոք Ֆրանսիան ԵՄ-ով ԵԱՀԿ ՄԽ ֆորմատում
Նմանատիպ
Մի քանի օր շարունակ Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայաստանին վերաբերող մի փաստաթուղթ է քննարկվում, որտեղ առաջարկվում է ԵԱՀԿ Մինսկի խմբում Ֆրանսիայի մանդատը փոխարինել Եվրամիության մանդատով:
Հայկական և ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն՝ Եվրախորհրդարանի փաստաթուղթը ենթադրաբար քվեարկության կդրվի մեկ ամսից՝ ԵԽ ընդլայնված նիստում:
Երկու օր առաջ ԵԱՀԿ ՄԽ-ում ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել էր, որ ԵԱՀԿ ՄԽ ներկայիս ֆորմատի շրջանակում որոշակի հաջողություն է գրանցվել ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի մի շարք կարևոր կետերում: Ըստ նրա՝ միաժամանակ հիմնական խնդիրը դեռ մնում է չլուծված: «Ես չեմ կարծում, որ խաղաղ ճանապարհով համաձայնագիր ձեռք բերելու անհաջողության պատճառը Մինսկի խումբն է կամ համանախագահների ֆորմատը: Հարցն այն է, որ սրանք չափազանց բարդ խնդիրներ են: Կողմերի միջև տարբերությունները հսկայական են, և առկա է փոխադարձ վստահության պակաս: Ֆորմատի փոփոխությունը չի նպաստի այս հարցերից ոչ մեկին»,- ասել է Ռ.Բրադկեն:
Նշենք, որ ԵՄ շատ պաշտոնյաներ մշտապես հայտարարել են, որ ԵՄ-ն պարզապես ցանկանում է աջակցել ԵԱՀԿ ՄԽ-ի ջանքերին, և երբեք չի քննարկվել բանակցային գործընթացի ֆորմատի փոփոխման հարցը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում