Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել չինական նոր ավտոբուսների ընդունման պաշտոնական արարողությունը
24/03/2012 11:28
Նմանատիպ
Այսօր Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից ներկրված 249 ավտոբուսների հանձնման և ընդունման պաշտոնական արարողությունը, որին մասնակել են նախագահ Սերժ Սարգսյանը և քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Տ.Մարգարյանը երկրի ղեկավարին ներկայացրել էավտոբուսների մասին հակիրճ տեղեկատվություն, այնուհետև Ս.Սարգսյանը փորձարկել է 22 համարի ավտոբուսը՝ Հանրապետության հրապարակից ուղևորվելով դեպի Շահումյանի հրապարակ:
Նշենք, որ այս ավտոբուսները Չինաստանի նվերն է Երևանի քաղաքապետարանին: Արդեն 80 մեքենա այսօրվանից կսկսի կսպասարկել ուղևորներին: Ավտոբուսներն աշխատելու են 6 երթուղիներով` 3, 32, 38, 54, 28 և 22 համարներով: Ներկայիս գործող շուրջ 2600 միկրոավտոբուսներից կմնան 1500-ը:
Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի և կապի վարչության պետ Նավասարդյանը լրագրողներին հայտնել է, որ մի երթուղում կաշխատեն 10-15 ավտոբուսներ` 8-10 րոպե ընդմիջումով, նաև մրցութային կարգով կընտրվեն երթուղուց դուրս եկող ավտոբուսները:
Նա նաև նշել է, որ այսօր, քաղաքապետի նախաձեռնությամբ, ավտոբուսները սպասարկելու են անվճար, իսկ հաջորդ շաբաթ քաղաքապետարանում կքննարկվի երթուղային ցանցը վերանայելու հարցը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում