Մեկ շաբաթում հայկական դիրքերի ուղղությամբ շուրջ 1500 կրակոց է արձակվել

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների՝ անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի սահմանին  հակառակորդի կողմից արձանագրվել է հրադադարի պահպանման ռեժիմի ավելի քան 250 խախտում, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայկական դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1500 կրակոց: 

Ինչպես հաղորդում են ԼՂՀ ՊԲ լրատվության և քարոզչության բաժնից, ՊԲ առաջապահ զորամասերը, հավատարիմ մնալով հրադադարի պահպանման ռեժիմին,  մարտագծի ողջ երկարությամբ վստահորեն իրականացրել  են մարտական հերթապահություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում