ԱՄՆ նախագահը և Թուրքիայի վարչապետը քննարկել են Սիրիային, ԼՂ հակամարտությանը և Հայոց Ցեղասպանությանն առնչվող հարցեր
Նմանատիպ
Անդրադառնալով Սիրիայի քաղաքական զարգացումներին՝ Բ.Օբաման ասել է, որ իրենք միանշանակ համոզված են, որ Սիրիայում անհրաժեշտ է անցում կատարել լեգիտիմ կառավարության: Կողմերը նաև նկատել են, որ իրենց տեսակետները համընկնում են Սիրիայի հարցում:
Էրդողանն այնուհետև մեկնել է Սեուլ՝ մասնակցելու մարտի 26-27-ին կայանալիք Միջուկային անվտանգության համաժողովին, որին մասնակցելու են մոտ 60 ներկայացուցիչ Եվրոպայից, Ասիայից և ԱՄՆ-ից: Համաժողովի նպատակն է հեշտացնել քննարկումներն այն մասին, թե ինչպես միջազգային համագործակցությունը կարող է օգտագործվել՝ միջուկային սպառնալիքներին դիմակայելու հարցում: Նշենք, որ համաժողովին մասնակցում է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Թուրքական մամուլի փոխանցմամբ՝ Էրդողանը ԱՄՆ նախագահի հետ քննարկել է նաև արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցը:
«Օբամային հիշեցրեցի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև եղած խնդիրները ԵԱՀԿ Մինսկի խումբը 20 տարի է չի կարողանում լուծել: Եվ քանի որ այս հարցը փակուղի է մտել, խորհուրդ տվեցի, որ մենք մենք ադրբեջանցիների հետ խոսենք, իսկ Մինսկի խմբի երկրները` Ֆրանսիան, Ռուսաստանը և ԱՄՆ-ը, Հայաստանին փորձեք համոզել, որ այս խնդիրը լուծենք»,- հայտարարել է թուրք վարչապետը:
Վերջինս նաև դժգոհություն է հայտնել, որ ԱՄՆ Սենատում Հայոց Ցեղասպանության ճանաչման մասին նոր օրինագիծ է քննարկվելու:
Հետևեք մեզ նաև Telegram-ում