Ր.Հովհաննիսյանը հանել է իր թեկնածությունը թիվ 7 ընտրատարածքից
26/03/2012 13:22
Նմանատիպ
Հայաստանի քաղաքագետների միության «POLITLOGOS» իրավիճակային վերլուծությունների և քաղաքական կանխատեսումների ակումբումկայացած քննարկման ժամանակ այսօր «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարում է, որ հանում է իր թեկնածությունը Երևանի թիվ 7 ընտրատարածքից:
Ր.Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ հանդիպում է ունեցել ՀԱԿ ներկայացուցիչների հետ՝ ներկայացնելով նրանց հետևյալ առաջարկը. «Ժառանգությունը» 21 ընտրատարածքներում պաշտպանում է ՀԱԿ թեկնածուներին, իսկ ՀԱԿ-ը 7-ում՝ «Ժառանգություն»-ից առաջադրվածներին: Սակայն «Ժառանգության» ղեկավարի խոսքերով՝ ՀԱԿ-ը մերժել է այս առաջարկը։
Հիշեցնենք, որ թիվ 7 ընտրատարածքում նախ առաջադրվել էր պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, ում թեկնածությունը պաշտպանելու մասին հայտարարել էր ՀՀԿ-ն, այնուհետև իրենց թեկանծությունները այս ընտրատարածքում ներկայացրին Նիկոլ Փաշինյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը:
Փաշինյանն, անդրադառնալով Ր.Հովհաննիսյանի առաջադրմանը, հայտարարել էր, թե իր համար դա մեծ անակնկալ էր. «Չեմ թաքցնի, ինձ համար կատարյալ անակնկալ էր առաջադրվածների ցանկում Րաֆֆի Հովհաննիսյանի անունը տեսնելը»,-հայտարարության մեջ նշել է ՀԱԿ ներկայացուցիչը:
Իսկ Ր.Հովհաննիսյանն իր հերթին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել էր, որ ինքն առաջադրվելիս տեղյակ չի եղել, որ թիվ 7 ընտրատարածքում կա ՀԱԿ ներկայացուցիչ: Նա միաժամանակ պատրաստակամություն էր հայտնել իր թեկնածությունը հանել՝ հօգուտ ՀԱԿ ներկայացուցչի. «Ներկա դրությամբ ժամանակն է, որ բոլոր ընդդիմադիրները նստեն մեկ սեղանի շուրջ և որոշեն, որ յուրաքանչյուր ընտրատարածքում, պետք է լինի ընդդիմության մեկ թեկնածու»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում