13.1 C
Yerevan

Հայ գրքին և գրատպությանը նվիրված ցուցահանդեսներ՝ Եվրոպայում և ԱՄՆ-ում

Նմանատիպ

Հայաստանը մասնակցել է ՀԱՊԿ-ի զորավարժությունների բանակցություններին

ՀԱՊԿ-ի միացյալ շտաբում տեղի են ունեցել 2023 թվականին նախատեսված...

Իրանի ցամաքային զորքերի հրամանատարը զգուշացրել է Ադրբեջաին սահմանների անխախտության մասին

Ադրբեջանի սահմանային տեղաշարժերի մասին մի շարք հայտարարություններից հետո, Իրանի...

Լավրովը կմեկնի Թուրքիա, որտեղ կքննարկի ղարաբաղյան կարգավորումը. Զախարովա

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ապրիլի 6-7-ը կայցելի Թուրքիա,...

Հայ տպագիր գրքի 500-ամյակին նվիրված տոնակատարությունների  համատեքստում 2012 թ. ապրիլ ամսին Գերմանիայի Դաշնությունում, Դանիայում և ԱՄՆ-ում կայանալու են հայ գրքին և գրատպությանը նվիրված ցուցահանդեսներ: Այդ մասին հայտնում է Մշակույթի նախարարության պաշտոնական կայքը:

Ապրիլի 15-ին Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի նախարարության, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության, Գերմանիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ Հալլե քաղաքի «Kunstforum» սրահում կբացվի «Տառարվեստ և պատկերի հրաշքը. Հայ գրատպության 500-ամյակ»խորագրով ցուցահանդեսը: Ցուցահանդեսում կներկայացվեն Գերմանիայի տարբեր մշակութային ու գիտական հաստատություններում պահվող հնատիպ գրքեր, ինչպես նաև ցուցանմուշներ Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ Մատենադարանից,  Հայաստանի ազգային գրադարանից և Երևանի Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարանից:

Ապրիլի 17-ին Կոպենհագենի «Black Diamond» թագավորական գրադարանում կբացվի «Հայաստան… գրքի ճանապարհ» խորագրով ցուցահանդեսը: Ցուցահանդեսի կազմակերպիչներն են ՀՀ մշակույթի նախարարությունը, Դանիայում ՀՀ դեսպանությունը և Կոպենհագենի թագավորական գրադարանը: Ցուցահանդեսին կներկայացվեն Կոպենհագենի թագավորական գրադարանում պահվող հայատառ և Հայաստանի մասին պատմող հնատիպ գրքերը: Ցուցադրությունը կհարստացվի Հայաստանի ազգային գրադարանի հնատիպ գրքերի հավաքածուից ևս: Ցուցահանդեսի բացմանը կհաջորդի համերգային ծրագիր:

Իսկ ապրիլի 18-ին ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում  ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության, Կոնգրեսի գրադարանի տնօրինության նախաձեռնությամբ` կբացվի «Իմանալ հայ գրական ավանդույթների իմաստն ու մանրամասները» խորագրով ցուցահանդեսը:

spot_imgspot_img