Հայ ուսանողները Բրիտանիայում ՀՀ դեսպանի հետ քննարկել են իրենց հուզող հարցերը
Նմանատիպ
Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Կարինե Ղազինյանը տեղի Հայ ուսանողների միությունների հրավերով մարտի 15-ին և 22-ին այցելեց Օքսֆորդի և Քենթի համալսարաններ:
Այցելությունների ընթացքում դեսպան Կարինե Ղազինյանը հայ ուսանողների հետ քննարկել է Միացյալ Թագավորությունում հայ երիտասարդներին վերաբերող խնդիրները, տեղեկացնում են ԱԳՆ մամլո ծառայությունից:
Քենթի համալսարանում դեսպան Ղազինյանը ելույթ ունեցավ նաև Հայ ուսանողների միության կողմից կազմակերպված միջոցառմանը: Դեսպան Ղազինյանը ներկայացրեց Հայաստանի առջև առկա մարտահրավերները, անդրադարձ կատարեց Հայաստանի պատմությանը, ելույթ ունեցավ մեր երկրում ընթացող զարգացումների, արտաքին քաղաքականության և մասնավորապես Միացյալ Թագավորության հետ հարաբերությունների մասին, ինչպես նաև անդրադարձավ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին: Ելույթից հետո դեսպանը պատասխանեց ուսանողների հարցերին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում