ՄԻՊ-ի զեկույցը հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի գործունեության մասին

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը ներկայացրել է իր գնահատականը ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի գործունեության ոլորտում 2011թ. զարգացումների մասին, հայտնում են ՄԻՊ մամլո գրասենյակից: Զեկույցում մասնավորապես ասվում է. 

«ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովիոլորտում առկա թերություններն ու խնդիրները

  • Հատկապես հեռուստաեթերում առկա բազմաթիվ  օրինախախտումների, այդ թվում՝ բազմակարծության պակասի, գովազդին առնչվող օրենսդրության խախտումների, հայոց լեզվի մասին օրենսդրության պահանջների չպահպանման, էթիկական նվազագույն կանոնների անտեսման պարագայում խիստ անբավարար են եղել ՀՌԱ հանձնաժողովի հեռուստառադիոընկերությունների գործունեության մշտադիտարկման արդյունքները:
  • Հանրային հեռուստատեսության եթերում գովազդի սահմանափակումներին առնչվող «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի և «Գովազդի» մասին ՀՀ օրենքի համապատասխան դրությների տարածական մեկնաբանման արդյունքում ՀՌԱ հանձնաժողովը չի ապահովել մասնավոր հեռուստաընկերությունների և հանրային հեռուստաընկերությունը ֆինանսավորող ու դիտող Հայաստանի հարկատուների իրավունքները:
  • Թվայնացման գործընթացի հետ կապված`հայտնելով, որ այն իր իրավասության շրջանակներում չէ, ՀՌԱ հանձնաժողովը, ոչ միայն չի ընդունում իր ոլորտի համար ամենաէական գործընթացների համար պատասխանատվությունը, այլ նույնիսկ չի տիրապետում չափազանց կարևոր տեղեկատվությանը: Սեփական գործառույթների նման իրացումը վկայում է այս ուղղությամբ դրանց ոչ բավարար ու պատշաճ կատարման մասին:
  • Օրենքով նախատեսված հակամենաշնորհային երաշխիքների ապահովման առումով 2011 թվականին ՀՌԱ հանձնաժողովը դրսևորել է անգործություն,և չի իրականացրել իր վերահսկողական գործառույթները, որպեսզի կանխվի հեռարձակման շուկայի գերկենտրոնացումը կամ մենաշնորհացումը:

Արձանագրված դրական զարգացումներ

  • 2011 թվականի մայիսի 26-ին «Գովազդի» մասին ՀՀ օրենքի 9-րդ հոդվածում կատարված փոփոխություններովայլևս բացառվեց հնարավորությունը հանրային հեռուստատեսության եթերում գովազդի ծավալների չարաշահումները՝ օգտվելով օրենքի տարածական և ոչ իրավական մեկնաբանություններով:
  • ՀՌԱհանձնաժողովըհեռուստառադիոընկերությունների գործունեության մշտադիտարկման արդյունքումբացահայտել է օրենքի խախտման երկու դեպք,և իրավաչափ արձագանքել այդ խախտումներին:
  • «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում կատարվել է լրացում, որի համաձայն Հանրային հեռուստառադիոընկերությունը և Հայաստանի Հանրապետությունում գործող այն մասնավոր հեռուստաընկերությունները իրենց մանկական և (կամ) լրատվական հեռուստահաղորդումներում պարտավոր են օրվա եթերաժամում առնվազն մեկական մանկական և լրատվական հեռուստահաղորդում հեռարձակել սուրդոթարգմանությամբ կամ հայերեն լուսագրով։ 

Կարեն Անդրեասյան

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան»

Արձանագրված դրական զարգացումները, թերություններն ու խնդիրները ներկայացված են ոչ սպառիչ։

Տարեկան զեկույցի սույն բաժինն (15) ամբողջությամբ կարող եք կարդալhttp://pashtpan.am/pages/downloadPdf/file_id/536  հասցեով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում