Հայ-իրանական սահմանին ստեղծվելու է վայրի բնության միջազգային այգի
27/03/2012 16:34
Նմանատիպ
Իրանի և Հայաստանի սահմանին գտնվող Նորդուզ բնակավայրի շրջակայքում նախատեսվում է վայրի բնության միջազգային այգի ստեղծել:
Ինչպես հաղորդում է իրանական «IRNA» լրատվական գործակալությունը, Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի Շրջակա միջավայրի պահպանության կազմակերպության գործադիր տնօրենը նշել է, որ վայրի բնության միջազգային այգին կհիմնվի Իրանի և Հայաստանի տարածքում, որի հիմնական նպատակն է պահպանել այդ տարածքում առկա բուսականությունն ու կենդանական աշխարհը:
Աղբյուրի համաձայն՝ իրանցի պաշտոնյան նաև տեղեկացրել է, որ այս նախագիծը նպատակ ունի նաև ներկայացնելու երկու երկրների էկոտուրիզմի հնարավորությունները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում