Ա.Աբրահամ. «Չեմ թերագնահատում Պ.Վիլշևսկուն, սակայն կարծում եմ, որ հաղթանակն իմը կլինի»
Նմանատիպ
Գերմանիան ներկայացնող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ32-ամյա Արթուր Աբրահամի ու33-ամյա լեհ Պյոտր Վիլշեւսկու մենամարտին մնացել է 4 օր:
Ինչպես տեղեկացնում են բռնցքամարտիկի մամլո ծառայությունից, Արթուր Աբրահամն այսօր անցկացրել է բաց մարզում, ապա մամլո ասուլիսի ժամանակ ասել է, որ մարտի նախապատրաստական փուլն ընթացել է ծրագրածի համաձայն, եւ ներկայում ինքը լավ մարզավիճակում է:
«2,5 ամսից ավելի լրջորեն նախապատրաստվում էի մենամարտին: 5 շաբաթ մարզվել եմ Բեռլինից 100 կմ հեռավարության վրա գտնվող մարզաառողջարանային Քինբաում քաղաքում: Մրցակցիս ոճին համապատասխանող բռնցքամարտիկներ էին հրավիրվել Գերմանիա`սպարինգներ անցկացնելու: Հիմա ինձ մոտ ամեն ինչ հիանալի է: Չեմ թերագնահատում Պյոտր Վիլշեւսկուն, սակայն կարծում եմ, որ հաղթանակն իմը կլինի»,- ասել է Արթուր Աբրահամը:
Նշենք, որ հայ բռնցքամարտիկի մարզավիճակից գոհ է նաեւ նրա մարզիչը`Ուլի Վեգները:
«Այս ընթացքում մենք` ես եւ մարզիչս դիտել ենք մրցակցիս մարտերի տեսագրությունները` նրա սխալներն օգտագործելով մենամարտի իմ մարտավարությունը մշակելիս»,- հավելել է Արթուր Աբրահամը:
Հիշեցնենք, որ հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, IBF վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի առաջիկա մենամարտը նախանշված է մարտի 31-ին, Գերմանիայի Քիլ քաղաքի “Sparkassen-Arena” մարզահամալիրում: Աբրահամի մրցակիցն է EBU վարկածով նախկին չեմպիոն 33-ամյա լեհ Պյոտր Վիլշեւսկին: Մրցելույթը ցուցադրվելու է Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում Հայաստանի ժամանակով ժամը 2.00 (մարտի 31-ի լույս ապրիլի 1-ի գիշերը):
Հետևեք մեզ նաև Telegram-ում