Նեոբոլշևիզմ, նեոգլոբալիզմ, թե նեոլիբերալիզմ. մեր օրերի նեոբնապահպանները
Նմանատիպ
Մարտի 24-ից սեպտեմբերի 25-ը աշխարհի ավելի քան 85 երկրներում մեկնարկում է «Let’s do it! World» համաշխարհային բնապահպանական շարժումը, որին մասնակցում է նաև Հայաստանը: Շարժման հիմնական նպատակը` կենցաղային աղբից մաքրելն է: Հիմնական միջոցառումը նախատեսված է անցկացնել սեպտեմբերի 15-ին, որի ընթացքում մեծ թվով կամավորների շնորհիվ տեսակավորվելու ու հավաքվելու է բնության գրկում և պատմամշակութային վայրերի հարակից տարածքներում կուտակված կենցային աղբը:
Իհարկե, սա ուրախալի նորություն է, հաշվի առնելով, որ մարդիկ գործ են անելու` իսկական-բնապահպանական առաքելությամբ: Իսկ այդ ընթացքում ինչով են զբաղված լինելու և առհասարակ ինչով են այժմ զբաղված «հայրենի բնապահպապանների» պիտակը յուրացրած քննադատողների խումբը: Նրանք հանուն Թեղուտի ու Մաշտոցի “պուրակի” միայն քննադատում են, իսկ երբ հերթը հասնում է գործին ու լուծումներ գտնելուն` իսկապես մտահոգ և չքաղաքականացված մասն է մնում բանակացությունների սեղանի շուրջ, ինչպես վերջերս`Վանաձորում վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի կողմից անցկացվող Թեղուտի պղինձ–մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրին վերաբերող հանրային քննարկմանը: Իսկ «գերմտահոգ» մասը պատրաստ է հանուն վեհ նպատակի միայն «հալածվել»,… երգել-պարել ու բոյկոտել…էլի հանուն վեհ նպատակի…: Մի հարցնող լինի` քանի ծառ եք տնկել կամ խնամել… ասենք.. Մաշտոցի «պուրակում» մինչ այդ տարածքը պետության կողմից կշահագործվեր:
Իսկ նրանք իրենց բողոքի ձայնը բարձրացնում են բոլոր հնարավոր միջոցներով`սկանդալ, փիառ, երգ ու պար` իսկական նախընտրական իրարանցման նման: Օգտագործում են ժամանակակից տեխնիկայի բոլոր հնարավորությունները` համացանցում ցուցադրելով իրենց «հալածանքները», անգամ այդ ամենը թարգմանական մեկնաբանություններով` անգլիալեզու միջազգային հանրությանն օգնության կանչելու կամ եղած-չեղածը հաշվետվության տեսքով ներկայացնելու համար: Բայց չմոռանանք, որ ժողովրդավարության ինդեքսներ ուսուցանող կառույցներից մեկի ներկայացուցիչն ինքը փաստեց, որ որոշ «ցուցարար-բնապահպանների» անհարգալից պահվածքի համար Մեծ Բրիտանիայում կձերբակալեին http://www.youtube.com/watch?v=CftRVANhqPE: Անշուշտ, սրան իր հերթական անհարգալից պատասխանը համացանցում տվել էր խմբի ակտիվիստներից մեկը` «Isk Britaniayum aygu hashvin butikner kteghadreyin? ay txmar!»:
Ահա այսպես ժողովրդավար կերպով են պայքարում ժողովրդավար մարդիկ: Ափսոս, որ նրանց պայքարը շատերի մոտ ասոցիացվում է ո՛չ որպես պայքար` հանուն ինչ-որ բարի նպատակի, այլ քաղաքականացված պայքար հանուն հերթական «պտիչկայի»:
Դովլաթ Արմենակյան
Հետևեք մեզ նաև Telegram-ում