Ջավախքում «վերեւներից» թույլ չտվեցին զեկուցական հանդիպում կազմակերպել

Սամցխե Ջավախքի  հայկականհասարակական կազմակերպությունների խորհրդի համակարգող Արտակ Գաբրիելյանի Բրյուսելում Եվրոպական խորհրդարանի մի շարքպատգամավորների եւ պաշտոնյաների հետ ունեցած հանդիպումներըառիթ տվեցին ամենատարբեր մեկնաբանությունների: Այս մասին տեղեկացնում է Ա-ԻՆՖՈ լրատվական գործակալությունը: 


Այդ նպատակով Սամցխե-Ջավախքի հայկական հասարակականկազմակերպությունների խորհուրդը կազմակերպել էր  ընդլայնվածհանդիպում` նպատակ ունենալով հանրությանը ներկայացնելիրականությունը առաջին դեմքից:Իսկ թե ինչի վերածվեց այսնախաձեռնությունը` ամենեվին ծիծաղելի էր: 
Սկսենք նրանից, որ հանդիպմանը, ինչպես հավաստիացրին կազմակերպիչները, հրավիրված էին շրջանների բոլոր ղեկավարները,իրենց տեղակալների հետ միասին, մարդու իրավունքների պաշտպանի Ախալքալաքի գրասենյակի պատասխանատուն, ինչպես նաեւ բազմաթիվ հասարակական, երիտասարդական, պետական,մշակութային եւ այլ կազմակերպություններ, միություններ եւ լրատվամիջոցներ: Եվ սա վերաբերում է ոչ միայն Ախալքալաքի շրջանին, այլ նաեւ Նինոծմինդայի, Ախալցխայի եւ Ծալկայի շրջաններին:

Հանդիպման դեռ սկզբում շատերը զանգահարում եւ տեղեկացնում էին,որ չեն ներկայանա հանդիպմանը, քանի որ «վերեւից» զանգել-զգուշացրել են: Թույլ չէին տվել հանդիպումը կազմակերպել նաեւ քաղաքի դահլիճներից որեւէ մեկում: Չնայած նախնականհամաձայնությանը, համաձայնելուց րոպեներ հետո ամենատարբեր պատճառաբանություններով բոլորը հրաժարվել էին տեղ տրամադրել հանդիպումն անցկացնելու համար: Արտակ Գաբրիելյանը սա պայմանավորեց ուժային կառույցների ուղղակի ճնշումների հետ, ինչը,իր իսկ խոսքերով, եւս մեկ անգամ հաստատում է իրենցնախաձեռնության կարեւորությունը եւ ցույց է տալիս այն լրջագույնվիճակը, որում հայտնվել ենք: Արդյունքում, ընդամենը 30 հոգով /ովքերՍՋՀՀԿ խորհրդի անդամներ են/ հանդիպումը կայացավ Ա-ԻՆՖՈ լրատվական գործակալության փոքրիկ գրասենյակում:

Արտակ Գաբրիելյանը նշեց, որ խորհրդի կողմից պատրաստվել էր հուշագիր, հինգ սկզբունքային կետերով, որում ներկայացված է տարածաշրջանում առկա խնդիրները եւ դրանց լուծման ճանապարհները: Այդ հուշագիրը ներկայացվել է Եվրոպականխորհրդարանի երկու տասնյակի հասնող այն բոլոր պատգամավորներինեւ պաշտոնյաներին ում հետ հաջողվել է հանդիպել Բրյուսելում:Հուշագրի սկզբունքային կետերն են. 
1. Վերջ տալ երկրամասի ժողովրդագրական պատկերը փոխելու ճիգերին
2. Տեղական եւ պետական կառավարման կառույցներում բարելավել հայերի ներկայացվածությունը
3. Սոցիալական եւ տնտեսական զարգացման ծրագրեր մշակել եւ իրականացնել երկրամասում, դրա մակարդակը այդ բնագավառներում հավասարեցնելու համար երկրի մնացյալ շրջանների վիճակին
4. Ազգաբնակչության հայ մեծամասնություն ունեցող վարչականշրջանների կառավարման մարմիններում հայոց լեզվի օգտագործման իրավունք տալ
5. Վրաստանի կազմում ինքնավար տարածքային միավորիկարգավիճակ տալ Սամցխե-Ջավախքի եւ հարակից Ծալկա շրջանին:
Խոսելով հանդիպմանը հերթական անգամ չներկայացած տեղականղեկավարության մասին, Ա. Գաբրիելյանը ափսոսանք հայտնեց, նշելով,որ շատ ավելի լավ կլիներ, եթե վերջիններս ներկա գտնվեին ու անձամբլսեին ինչ նպատակ են հետապնդել Բրյուսելյան հանդիպումները եւ ինչարդյունք են տվել, քան թե այդ ամենի մասին տեղեկանայինամենատարբեր լրատվամիջոցներից, ինչը բազմաթիվ թյուրիմացությունների տեղիք տվեց:

Շարունակելով իր խոսքը, Գաբրիելյանը կրկնեց բազմաթիվ անգամհնչեցրած այն համոզմունքը, որ Վրաստանը պետք է դառնա լիարժեքֆեդերալ պետություն, նշելով, որ այս մտքի հետ համամիտ են նաեւԵվրոպական խորհրդարանի բազմաթիվ  պատգամավորներ: Եվ այս ֆեդերալ կառուցաձեւում  Ջավախքի ապագան, անվտանգությունը,զարգացումն ու ժողովրդավարությունը Սամցխե-Ջավախքի և հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը տեսնում է Վրաստանի կազմում  միայն ինքնավարության մեջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում