Թիվ 10 ընտրատարածքում մերժվել է Խ.Սուքիասյանի թեկնածությունը. Որոշումը կբողոքարկվի
28/03/2012 17:05
Նմանատիպ
Երևանի Կենտրոնի մի մասն ընդգրկող թիվ 10 ընտրատարածքում կայացած ընտրական հանձնաժողովի հերթական նիստում ձայների մեծամասնությամբ որոշվել է մերժել մեծամասնական ընտրակարգով առաջադրված Խաչատուր Սուքիասյանի թեկնածությունը:
Թիվ 10 ԸԸՀ նախագահ Սամվել Յազրյանը որոշումը հիմնավորել է նրանով, որ Խ.Սուքիասյանի ներկայացրած փաստաթղթերը «թերի են կամ կեղծված»:
Նշենք, որ Խաչատուր Սուքիասյանը բաց նամակ էր հղել ԸԸՀ-ին՝ խնդրելով արագացնել իր գրանցման հարցը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ առջևում քարոզարշավի հետ կապված խնդիրներ կան:
Խ.Սուքիասյանի փաստաբան Արա Զոհրաբյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշել է, որ իրենք պատրաստվում են բողոքարկել այս որոշումը վարչական դատարանում. «Մենք վճռական ենք և պատրաստվում ենք դիմել Վարչական դատարան, եթե Հայաստանի դատական ատյաններում հաջողության չհասնենք, կդիմենք մինչև եվրոպական դատարան»:
Փաստաբանը նաև հայտնել է, որ առաջիկա մի քանի օրերի ընթացքում հայցադիմումը կպատրաստվի և իրենք գործի կանցնեն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում