Արցախի նախագահը Ա.Կասպշիկի հետ քննարկել է ԼՂ հիմնախնդիրը
Նմանատիպ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 28–ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:
Ինչպես հաղորդում են Արցախի Հանրապեստության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը քննարկվել են Արցախի եւ Ադրբեջանի զինված ուժերիսահմանիմ տիրող իրավիճակին եւ վերջին զարգացումներին վերաբերող հարցեր:
ԵԱՀԿ Մինսկի խումբը ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցությունների առաջնային ֆորմատն է, որը գործում է արդեն 20 տարիների ընթացքում:
ՄԽ քսաներորդ տարեդարձը նշվում էր օրեր առաջ. կազմակերպվեցին տարբեր միջոցառումներ, հարցազրույցներ և հայտարարություններ: ԵԱՀԿ ՄԽ երեք երկրների (Ֆրանսիա, Ռուսաստան, ԱՄՆ) համանախագահները կրկին կարևորեցին այն աշխատանքը, որ տարվում է ցանկալի արդյունքին հասնելում համար:
Հայկական կողմը մշտապես շեշտել է, որ Արցախը պետք է դառնա բանակցությունների լիարժեք անդամ: ԵԱՀԿ ներկայացուցիչները պարբերաբար հանդիպումներ են ունենում Արցախի ղեկավարության հետ, ինչը նշանակում է, որ վերջիններիս դիրքորոշումը նույնպես հաշվի է առնվում բանակցություններում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում