Արցախի նախագահը Ա.Կասպշիկի հետ քննարկել է ԼՂ հիմնախնդիրը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 28ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչդեսպան Անջեյ Կասպշիկին:

Ինչպես հաղորդում են Արցախի Հանրապեստության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը քննարկվել են Արցախի եւ Ադրբեջանի զինված ուժերիսահմանիմ տիրող իրավիճակին եւ վերջին զարգացումներին վերաբերող հարցեր:

ԵԱՀԿ Մինսկի խումբը ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցությունների առաջնային ֆորմատն է, որը գործում է արդեն 20 տարիների ընթացքում:

ՄԽ քսաներորդ տարեդարձը նշվում էր օրեր առաջ. կազմակերպվեցին տարբեր միջոցառումներ, հարցազրույցներ և հայտարարություններ: ԵԱՀԿ ՄԽ երեք երկրների (Ֆրանսիա, Ռուսաստան, ԱՄՆ) համանախագահները կրկին կարևորեցին այն աշխատանքը, որ տարվում է ցանկալի արդյունքին հասնելում համար:

Հայկական կողմը մշտապես շեշտել է, որ Արցախը պետք է դառնա բանակցությունների լիարժեք անդամ: ԵԱՀԿ ներկայացուցիչները պարբերաբար հանդիպումներ են ունենում Արցախի ղեկավարության հետ, ինչը նշանակում է, որ վերջիններիս դիրքորոշումը նույնպես հաշվի է առնվում բանակցություններում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում