«Ժառանգության» նախընտրական շտաբը ղեկավարելու է Խաչատուր Քոքոբելյանը

Երեկ «Ժառանգության» համամասնական ցուցակի առաջատար Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է մայիսի 6-ին տեղի ունենալիք ԱԺ ընտրությունների նախընտրական շտաբի ձեւավորման մասին:

Ինչպես հաղորդում են «Ժառանգության» նախընտրական շտաբի լրատվական ծառայությունից, այն տեղակայվելու է Բաղրամյան պողոտայի եւ Մոսկովյան փողոցի հատման վայրումՄոսկովյան 31, տարածք 172 հասցեում:

Շտաբի պետ է նշանակվել Խաչատուր Քոքոբելյանըտեղակալներ`Գեւորգ Կալենչյանը եւ Հովհաննես ՂազարյանըՔաղաքական խորհրդականներն են Կարապետ ՌուբինյանըԱլեքսանդր Արզումանյանը եւ Ռուբեն Հակոբյանընախընտրական ծրագրի պատասխանատուն` Ստեփան Սաֆարյանըմամուլի խոսնակը`Հովսեփ ԽուրշուդյանըԿԸՀում «Ժառանգության» ներկայացուցիչը կլինի Արմեն Թորոսյանըկամավորականների աշխատանքի համակարգողները` Անուշ Սեդրակյանն ու Սուսաննա Բարխուդարյանը:



Հետևեք մեզ նաև Telegram-ում