4.1 C
Yerevan

Ս.Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել անվանի կոմպոզիտոր Ա.Հարությունյանի մահվան կապակցութամբ

Նմանատիպ

Իրանի ԱԳՆ խոսնակը կոշտ արձագանքել է Ադրբեջանին

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին արձագանքել է...

Ֆինլանդիան կանդամակցի ՆԱՏՕ-ին. Շվեդիան դեռևս կսպասի

Երկար բանակցություններից և ճնշումներից հետո Թուրքիայի խորհրդարանը հավանություն է...

Իրանը Բաքվից հաշիվ է պահանջել Իրայելի հետ համագործակցության համար

Իրանի ԱԳՆ-ն Ադրբեջանից բացատրություններ է պահանջել Իսրայելի հետ հակաիրանական...

Մարտի 28-ինՆախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել անվանի կոմպոզիտոր, պետական մրցանակների դափնեկիր Ալեքսանդր Հարությունյանի մահվան կապակցությամբ: Վաստակաշատ արվեստագետի ընտանիքին, հարազատներին և նրա արվեստի երկրպագուներին ուղղված Նախագահի ցավակցական հեռագրում ասված է.
«Խոր ցավով տեղեկացա հայ մեծ կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի մահվան մասին:
Ալեքսանդր Հարությունյանը պատկանում է այն սերնդին, որը նոր դարաշրջան բացեց հայ երաժշտության պատմության մեջ, և ինքն էլ այդ սերնդի ամենաինքնատիպ և ականավոր ներկայացուցիչներից էր: Նա թողել է մեծ ու փառահեղ ժառանգություն, որ մեր ազգային երաժշտական արվեստի անբաժանելի մասն է և հարստությունը»:
Ալեքսանդր Հարությունյանը ծնվել է 1920 թվականին Երևանում: 1941 թվականին ավարտել է Կոմիտասի անվան կոնսերվատորիան, այնուհետև՝ սովորել է Մոսկվայի կոնսերվատորիայում: 1954-1990-ական թվականներին եղել է Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի ղեկավարը:
Ալեքսանդր Հարությունյանի ստեղծագործություններից են «Սայաթ-Նովա» օպերան, Առնո Բաբաջանյանի հետ գրած «Հայկական ռապսոդիա»` երկու դաշնամուրի համար, «1988» կոնցերտը` ջութակի և կամերային նվագախմբի համար և մի շարք այլ գործեր:

spot_imgspot_img