Հայաստանում պաշտպանական բարեփոխումները քննարկվել են ՆԱՏՕ-ում
Նմանատիպ
Մարտի 29-ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեղիէ ունեցել Քաղաքական և Գործընկերության կոմիտե + Հայաստան ձևաչափով ամենամյա հանդիպումը, հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Հանդիպման ընթացքում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը և Կոմիտեի` ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների ներկայացուցիչները քննարկել են Հայաստանում պաշտպանական բարեփոխումները և պաշտպանական օրենսդրության ոլորտում վերջին նախաձեռնությունները:
Մասնավորապես, անդրադարձ է եղել զինված ուժերի նոր կարգապահական կանոնագրքի ընդունման, պրոֆեսիոնալ կրտսեր ենթասպայական` սերժանտական կորպուսի ձևավորման օրենսդրական փաթեթի, նոր «Ռազմական կրթության հայեցակարգի» և խաղաղապահ ուժերի կարողությունների զարգացման գործընթացներում նկատված էական առաջընթացին:
Դաշինքը պատրաստակամություն է հայտնել այսուհետ ևս աջակցել պաշտպանության և անվտանգության ոլորտում իրականացվող բարեփոխումներին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում