Վերլուծաբան. «ԵԱՀԿ ՄԽ-ն այն պատնեշն է, որից հետո դժվար կլինի պատերազմից հետ պահել հակամարտող կողմերին»

«ԵԱՀԿ Մինսկի խումբը այսօր վերջին պատնեշն է, որից հետո դժվար կլինի պատերազմից հետ պահել հակամարտող կողմերին»: Ամփոփելով ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության 20-ամյակը՝ նման տեսակետ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ արտահայտել է վերլուծաբան Մանվել Ղումաշյանը:

Բանախոսը նշել է, որ թեև ԼՂ հակամարտությունը դեռ կարգավորված չէ, սակայն այս տարիներին հնարավոր է եղել պահպանել խաղաղությունը: Մեկնաբանելով Մինսկի խմբի նկատմամբ հնչած տարբեր արձագանքները՝ Մ.Ղումաշյանը շեշտել է, որ երկու պետությունների սպասելիքներն այս խմբից տարբեր են:

«Ադրբեջանը դրական չի գնահատում Մինսկի խմբի աշխատանքներըԻհարկեբոլորս էլ հասկանում ենքոր Մինսկի խումբը չի լուշել այն խնդիրըոր պետք է լուծերՔսանամյա աշխատանքը ոչ միանշանակ է ընդունվելոչ միանշանակ վերաբերմունք է ստանումՍակայն մենք մեր խնդիրը լուծել ենք: Արցախը դե ֆակտո մերն է, սակայն այս լուծումը պետք է ունենա նաև դե յուրե ձևակերպում»,- կարծում է վերլուծաբանը:

Անդրադառնալով Մինսկի խմբի ձևաչափի փոփոխության հարցին, այսինքն՝ որ Ֆրանսիայի մանդատը փոխարինվի ԵՄ-ով, բանախոսը նկատել է, որ դա գրեթե ոչինչ չի տա. «Ֆրանսիան ԵՄի բաղկացուցիչ երկիր է, իսկ ԵՄում բոլոր որոշումները իրականացվում են կոնսենսուսի միջոցով»:

Մ.Ղումաշյանը նաև ասել է, որ թեև իրենց նպատակին հասնելու համար թուրքա-ադրբեջանական լոբբինգը վերջին շրջանում բավական ակտիվացել է այս թեմայի շուրջ, բայց դա ներկայում քիչ հավանական է:

«ԵԱՀԿ Մինսկի խմբում Ֆրանսիայի մանդատը ԵՄ մանդատով փոխարինելու խոսակցություններն ապատեղեկատվություն են, մասնավորապես, նման ձգտում ունի Թուրքիան, որի նպատակն է ՄԽ գործընթացից վտարել Ֆրանսիային: Բայց Թուրքիայի դերն այժմ ավելի թույլ է, քան տարիներ առաջ»,- ընդգծել է Մ.Ղումաշյանը:

Վերլուծաբանը նաևնշել է,որ Ֆրանսիայի փոխարինումը ԵՄով մեզ իրավունք կտա պահանջելու,որպեսզի Արցախը դառնա գործընթացում բանակցող կողմ:

Ասուլիսի մյուս բանախոս, «Արմմեդիա» տեղեկատվական-վերլուծական գործակալության գլխավոր խմբագիր Աննա Մկրտչյանը իր հերթին նշել է, որ չնայած ԵՄն մեծ ակտիվություն և ներգրավվելու պատրաստակամություն էր հայտնել ԼՂՀ կարգավորման հարցոմբայց իրենք նշել էին,որ չեն գալիս փոխարինելու Ֆրանսիային,իրենք պարզապես գործում են զուգահեռ:

«Ֆրանսիայի մանդատը ԵՄ մանդատով փոխարինելու մասին խոսակցություններին ոչ այնքան միանշանակ ու զգուշավոր գնահատականներ են հնչում անգամ Ադրբեջանում` Միլի մեջլիսի փոխխոսնակ Բահար Մուրադովայի շուրթերով, բայց չի կարելի միանշանակորեն պնդել, որ Մինսկի խմբի ձևաչափի փոփոխությունը կարող է աղետալի ազդեցություն ունենալ գործընթացի վրա: Գուցե դրանով մեզ համար խնդիրը լուծելու նոր հեռանկարներ բացվեն: Ամեն բան կախված է նրանից, թե ինչ կերպ կփոխարինվի ձևաչափը և ինչ պայմաններում»,- կարծում է Ա.Մկրտչյանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում