Արցախում «Ռուսական խոսքի օրեր» են ընթանում
30/03/2012 12:21
Նմանատիպ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 29-ին ընդունել է «Ռուսական խոսքի օրերի» շրջանակներում Ռուսաստանից եւ Հայաստանից Արցախ ժամանած մի խումբ մտավորականների:
Հանդիպմանը քննարկվել է մեր հանրապետությունում ռուսաց լեզվի ուսուցման հետ կապված հարցերի լայն շրջանակ, հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Նախագահ Սահակյանը ողջունել է նման միջոցառումների կազմակերպումն Արցախում ՝ ընդգծելով, որ մեր երկրում մեծ տեղ է հատկացվում ռուսաց լեզվին՝ այն դիտարկելով ինչպես մշակույթի զարգացման, այնպես էլ հայ եւ ռուս ժողովուրդների միջեւ բարեկամական կապերի հետագա խորացման տեսանկյունից:
Հանդիպմանը մասնակցում էին կրթության եւ գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը, պաշտոնատար այլ անձինք:
Հետևեք մեզ նաև Telegram-ում