«Շարմ հոլդինգ»-ի կազմակերպած ֆոտոմրցույթի մրցանակը խորհրդանշական է, լուսանկարները` դրական ու սիրով լի
Նմանատիպ
Մայրության եւ գեղեցկության տոնին ընդառաջ «Շարմ հոլդինգ» կազմակերպության բլոգը հայտարարել է ֆոտոմրցույթ (բլոգի հասցեն` http://www.sharmholding.com/blog/featured/photo-contest-dedicated-to-mothers/):
Մրցույթին մասնակցելու համար պետք է մարտի 27-ից մինչեւ ապրիլի 6-ը մայրության թեմայով արված լուսանկար ուղարկել sharmholding@gmail.com էլեկտրոնային հասցեին` նշելով մասնակցի անուն–ազգանունն ու աշխատանքի անվանում: Այնուհետեւ լուսանկարները հրապարակվում են հոլդինգի ֆեյսբուքյան էջում. հաղթողներից մեկը կորոշվի Ֆեյսբուքի օգտատերերի հավանության` like–երի միջոցով:
Հաղթողները կստանան խրախուսական մրցանակ, իսկ թե կոնկրետ ինչ մրցանակ, «Շարմ հոլդինգի» բլոգի աշխատակիցը չցանկացավ բացահայտել Times.am –ի հետ զրույցում:
«Նվերը կլինի խրախուսական` Շարմ հոլդինգի «կնիքով”: Առայժմ չհրապարակեմ, թե ինչ մրցանակ է լինելու, բայց հաստատ ասեմ, որ, ասենք, ճամփորդության ուղեգիր չի լինի»:
Սա ընկերության կազմակերպած առաջին ֆոտոմրցույթն է:
«Եթե նկատել եք, վերջերս մեր հասարակությունը շատ ակտիվորեն մասնակցում է տարբեր թեմաներով կազմակերպված ֆոտոմրցույթներին: Մենք որոշեցինք կազմակերպել այս մրցույթը, որպեսզի խթանենք ստեղծագործական մոտեցումը լուսանկարչական արվեստում ու տեսնենք`ինչպե՞ս են պատկերացնում մայրության գաղափարը լուսանկարչության սիրահարները», նշեց բլոգի աշխատակիցը:
Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք օգտատերերի քվեարկությամբ հաղթողին որոշելը օբյեկտիվ կլինի, մեր զրուցակիցը պատասխանեց. «Մենք սահմանել ենք երկու մրցանակ. մեկը կշնորհվի առավել հավանության արժանացած լուսանկարը, իսկ մյուսը կորոշի Շարմ հոլդինգի ստեղծագործական թիմը»:
Նշենք, որ մրցույթը մեծ հետաքրքրություն է առաջացրել օգտատերերի շրջանում. բավականին շատ դրական ու գեղեցիկ լուսանկարներ են ներկայացված հանրության ուշադրությանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում