Հովարդ Ուեբը նշանակվել է Անգլիայի առաջնության հերթական տուրի’ «Մանչեսթեր Սիթի»-«Մանչեսթեր Յունայթեդ» սկզբունքային հանդիպման գլխավոր մրցավար:
Ընդգծենք, որ «քաղաքայինները» չեն պարտվել վերջին այն 11 հանդիպումներում, որոնք սպասարկել է այդ մրցավարը:
Ուեբը մայիսին աշխատել է «Յունայթեդի» ու «Չելսիի» մրցավեճում, երբ Դավիդ Լուիսի նկատմամբ խախտման համար դաշտից հեռացրել է Ռաֆաելին:
Մրցավարն անցած հանգստյան օրերին սպասարկել է «Էվերտոն»-«Չելսի» հանդիպումը (1:0):