Կիրագործե՞ն արդյոք «Anonymous»-ի հաքերներն իրենց խոստումը մարտի 31-ին
Նմանատիպ
Մոտ մեկ ամիս առաջ միջազգային մամուլում տեղեկատվություն էր տարածվել այն մասին, որ «Anonymous» հաքերային խումբը խոստացել է մարտի 31-ին ամբողջ աշխարհով կտրել ինտերնետային կապը:
Տարածված տեղեկատվության համաձայն՝ հաքերային խումբը համոզմունք է հայտնել, որ իրենց մտադրությունը կարող է երկար ժամանակով կտրել սերվերների բնականոն գործունեության հնարավորությունը. «Մեր ներակայիս օգտագործվող «DNS»-ները կդադարեն գործել, և վեբը առնվազն ժամանակավորապես անհասանելի կդառնա իր օգտատերերից մեծամասնության համար»:
«Tomsguide.com» կայքը վարկած է առաջարկում, թե ինչպես «Անոնիմուսը» կարող է իր խոստումն իրագործել: Դա կարող է հնարավոր դառնալ, եթե հարձակման ենթարկվեն 13 հիմնական «DNS» սերվերները. «Դրանք անջատելու դեպքում ոչ ոք չի կարողանա այլևս ցանկացած դոմեյն որոնել, որը տեղակայված կլինի HTTP ինտերնետային միջակայքում: Այն ամենալայն տարածում ունեցող հիմքն է, որի վրա կառուցվում են կայքերը: Ցանկացած մարդ, ով կվորոնի «http://www.google.com» կամ ցանկացած այլ կայք, սխալ էջի կհանդիպի՝ մտածելով, թե ինտերնետային կապը կորել է, ինչը իրականության շատ մոտ կլինի»:
Նշենք, որ «Anonymous»-ը չի հայտարարել, թե որքան ժամանակով անհասանելի կլինի համացանցային կապը, միայն նշել են, որ դա կարող է ժամեր, կամ նույնիսկ օրեր տևել:
Պարզ է, որ սա հավաստի տեղեկություն չէ, և կարող է պարզապես հնարամիտ հաքերների նախաապրիլյան կատակ լինել: Այս հայտարարությունը կարող է նաև Անոնիմուսի անունից տարածված սուտ լինել, սակայն հաքերների կողմից առայժմ հերքում չի հրապարակվել:
«Հիշեք, որ սա բողոք է. մենք չենք պատրաստվում «սպանել» Ինտերնետը, մենք պարզապես այն ժամանակավորապես անջատում ենք այնտեղ, որտեղ դա առավելապես վնասում է»,- հայտարարել են հաքերները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում