«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը Չեմպիոնների լիգայի «Բայերի» հետ խաղից հետո գովել է Ուեյն Ռունիին (4:2).
-Իսկապես հիանալի խաղացինք, արդյունքն էլ հրաշալի է: Վերջին շրջանում այսքան գնդակ չէինք խփել, բայց կարող էինք ավելի շատ էլ խփել:
Ռունին լավ խաղաց այսօր: Գոլ խփեց, լավ փոխանցում կատարեց: Իր գոլերի շնորհիվ նա կարող է դառնալ ակումբի պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկը: