ՀՀ ԳՆ ՍԱՊԾ-ը զգուշացնում է. Չմակնշված ձուն եղել է ժամկետն անցած և ներմուծվել է «Աշոցք» ՍՊԸ-ի կողմից
30/03/2012 15:16
Նմանատիպ
Մարտի 29-ին ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որով տեղեկացնում էր, որ շուկայում հայտնաբերվել է չմակնշված ձու:
Ինչպես հայտնում են ՀՀ ԳՆ ՍԱՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, խնդրի վերաբերյալ իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ չմակնշված ձուն եղել է ժամկետն անցած և Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել «Աշոցք» ՍՊԸ-ի կողմից:
«Այժմ Ծառայության կողմից աշխատանքներ են կատարվում ձվի ամբողջ խմբաքանակի հայտնաբերման և համապատասխան քայլեր իրականացնելու ուղղությամբ»,-ասվում է ՍԱՊԾ տարածած հայտարարության մեջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում