Բրիտանացի թենիսիստ Էնդի Մարեյի ռակետը, որով նա Նովակ Ջոկովիչին հաղթել էր «Ուիմբլդոն-2013»-ում, բարեգործական ակցիայի ժամանակ վաճառվել է 80.000 ֆունտ սթերլինգով:
Ռակետի հետ նույն գնի մեջ վաճառվել է նաև գնդակն ու ռակետի պայուսակը, որի վրա բրիտանացին իր ինքնագիրն է թողել: Գնորդի անունը գաղտնի է պահվում, սակայն հայտնի է, որ ռակետը վերջինիս որդին է օգտագործելու: