Գ.Իսղուլյան. «2012թ.-ի ընտրություններն իրենց որակով շատ կարևոր են»
Նմանատիպ
Գալիք խորհրդարանական ընտրություններում ամենամեծ հնարավորություններն ունի ՀՀԿ-ն, բացի այդ ֆինանսական և այլ լծակների տիրապետում է նաև ԲՀԿ-ն: Նման տեսակետ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ արտահայտել է ԱԺ-ում ՀՀ նախագահի մշտական ներկայացուցիչ Գառնիկ Իսաղուլյանը:
Գ.Իսագուլյանի կարծիքով՝ նախընտրական իրավիճակը Հայաստանում ավելի շատ ներկայացվում է սև կամ սպիտակ գույների մեջ: Բանախոսն այս հարցում կարևորել է հատկապես ԶԼՄ-ների դերը, որոնք «պետք է ցույց տան իրական իրավիճակը` կուսակցությունների ծրագրերն ուսումնասիրելով»:
«Հասարակության մոտ չկա որևէ ընդվզում` կապված կուսակցությունների համամասնական ցուցակների հետ: Կուսակցությունների ցուցակներում ընդգրկված են տարբեր խմբերի ներկայացուցիչներ և աժիոտաժը ցուցակների հետ կապված բարձրացնում են հիմնականում ԶԼՄ-ները»,- ասել է նախագահի մշտական ներկայացուցիչը:
Անդրադառնալով համամասանական ցուցակներից բիզնես–շրջանակների դուրս մղմանը մեծամասնական ընտրատեղամասեր` Գ.Իսաղուլյանը նշել է, որ այսօր ՀՀ–ում գործում է զանգվածային կուսակցությունների գաղափարը« ինչպես օրինակ ՀՀԿ–ն և ԲՀԿ–ն: Իսկ ինչ վերաբերում է ՀՀ–ում օլիգարխիա կոչվածի տարածման հարցին, ապա դա, ըստ բանախոսի, այնքան էլ օլիգարխիա չէ. «Կան օլիգարխիայի քաղաքագիտական տարբեր գնահատականներ»:
«Բոլորը ցանկանում են բավարարել իրենց քաղաքական ամբիցիաները, և տարօրինակ չէ, որ մեկ կուսակցությունից մարդիկ անցնում և անդամակցում են այլ կուսակցության»,- ընդգծել է Գ.Իսաղուլյանը:
Գ.Իսագուլյանը նաև կոռեկտության կոչ արել հատկապես ընդդիմությանը. «Այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե ընդդիմությունը խորհրդարանական ընտրությունների է գնում արտահերթ նախագահական ընտրություններ կազմակերպելու համար»,- ասել է բանախոսը՝ տարբեր քաղաքական ուժերի խուրհուրդ տալով հասարակությանը չպառակտել այս շրջանում:
Խոսելով ՀՀԿ ցուցակից` ԱԺ-ում ՀՀ նախագահի մշտական ներկայացուցիչը նկատել է, որ այն լավ ցուցակ է` հավելելով, որ ինքը խորհրդարանական ընտրություններին աջակցելու է ՀՀԿ–ն, իսկ նախագահական ընտրություններում պաշտպանելու է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:
«ՀՀ–ի վրա մեծ ուշադրություն է հրավիրված լինելու` կապված գալիք խորհրդարանական ընտրությունների հետ և 2012թ.-ի ընտրություններն իրենց որակով շատ կարևոր են»,-շեշտել է Գ.Իսաղուլյան՝ հավելելով, որ պետք է հետևել, թե ինչպիսին կլինեն հետընտրական զարգացումները, որպեսզի հնարավոր լինի լավ պատրաստված գնալ դեպի նախագահական ընտրություններ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում