Գուտի. Բեյլին ու Ռոնալդուին գերադասում եմ Մեսսիից ու Նեյմարից

Գուտի. Բեյլին ու Ռոնալդուին գերադասում եմ Մեսսիից ու Նեյմարից

Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Խոսե Մարիա Գուտին կարծում է, որ ակումբի ղեկավարությունն ու մարզչական շտաբը ճիշտ են վարվել Ուելսի հավաքականի ֆուտբոլիստ Գարեթ Բեյլի ձեռքբերման առիթով, հաղորդում են իսպանական ԶԼՄ-ները:

Գուտին ընդգծել է, որ Բեյլն ու Կրիշտիանու Ռոնալդուն ավելի հզոր դուետ են, քան «Բարսելոնայի» խաղացողներ Լիոնել Մեսսին ու Նեյմարը:

-«Ռեալի» համար ֆուտբոլիստ գտնելն այդքան էլ հեշտ չէ, նույնիսկ այդպիսի գումարով: Բեյլը համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ է, ու մենք շատ գոհ ենք, որ նա պաշտպանում է «Ռեալի» գույները: Անձամբ ես նրան ու Կրիշտիանու Ռոնալդուին գերադասում եմ Մեսսիից ու Նեյմարից: Նրանք երկուսով ընդունակ են վճռելու ցանկացած հանդիպման ելք: Մեծ առավելություն է նաև, որ նրանք շատ արագավազ են,- ասել է Գուտին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում