Բաքվում մեկնարկել է Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի նիստը
02/04/2012 12:47
Նմանատիպ
Բաքվում այսօր մեկնարկել է Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստը: Լիագումար նիստին մասնակցում են պատվիրակություններ Հայաստանից, Մոլդովայից, Ուկրաինայից, Վրաստանից ու ԵԽ-ից:
Նիստի օրակարգում չորս հիմնական զեկույցներ են՝ նվիրված էներգետիկ ենթակառուցվածքներին, ժողովրդավար, ազատ և անկախ ԶԼՄ-ների ապագային, առևտրային համաձայնագրերին ու համագործակցությանը ոչ միայն կառավարչական մակարդակի, այլև քաղաքացիական հասարակությունների միջև:
Panorama.am-ի հաղորդմամբ՝ նախատեսված էր նաև պատվիրակությունների այցելությունը Բաքվի «Շեհիդների պուրակ», սակայն հայկական պատվիրակության ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը հայտնել է, որ հայերը նման այցելություն իրենց ծրագրում և առհասարակ չեն նախատեսել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում