Ս.Լավրովը պաշտոնական այցով Հայաստանում կլինի ապրիլի 2-ից 3-ը
02/04/2012 13:58
Նմանատիպ
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով ապրիլի 2-3-ը պաշտոնական այցով Հայաստանում կլինի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Ինչպես հայտնում են ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից, այցը նվիրված է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին:
Այցի շրջանակներում նախատեսված է, որ Ս.Լավրովը նախ կայցելի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:
Այնուհետը տեղի կունենա արտգործնախարարների երկկողմ հանդիպումը, ինչին կհաջորդի Էդ.Նալբանդյանի և Ս.Լավրովի համատեղ ասուլիսը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում