ԿԸՀ-ում այսօր քննարկվելու է կուսակցություններին անվճար և վճարովի եթերաժամ տրամադրելու հարցը
02/04/2012 14:42
Նմանատիպ
Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հերթական նիստում քննարկվելու է կուսակցություններին և դաշինքներին հանրային ռադիոյից ու հեռուստատեսությունից անվճար և վճարովի եթերաժամ տրամադրելու հարցը: Այդ մասին հաղորդում է Panorama.am-ը՝ հղում անելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովին:
Նշենք, որ երեկ ավարտվել է խորհրդարանական ընտրություններում մեծամասնական ընտրակարգով առաջադրվող թեկանծուների գրանցումը: 41 տեղի համար պաշտոնապես առաջադրվել են 155 թեկնածուներ:
Առաջադրումներից հետո ավելի քան 25 պատգամավորության թեկնածուներ մինչ գրանցման պահը ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից հետ են վերցրել իրենց փաստաթղթերը: Թեկնածուները դեռևս կարող են ինքնաբացարկ հայտարարել մինչև ապրիլի 26-ը ժամը 18:00-ն:
Այս պահի դրությամբ ընտրությունների մասնակցության համար պաշտոնապես գրանցվել է 8 կուսակցություն և մեկ դաշինք: Պաշտոնապես նախընտրական քարոզարշավը մեկնարկումէ ապրիլի 8-ին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում