Էդ.Նալբանդյան. «Հայաստանում բարի ավանդույթ են դարձել Ֆրանկոֆոնիային նվիրված ամենատարբեր միջոցառումները»
Նմանատիպ
Այսօր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այցելեց Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարան, որտեղ մասնակցեց Հայաստանում Ֆրանկոֆոնիայի միամսյակի շրջանակներում կազմակերպված «Միջմշակութային հաղորդակցությունը օտար լեզուների ուսուցման միջոցով» միջազգային գիտաժողովի բացման արարողությանը, հայտնում են ԱԳՆ մամլո ծառայությունից:
Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին` նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանում բարի ավանդույթ են դարձել Ֆրանկոֆոնիային նվիրված ամենատարբեր բնույթի միջոցառումները, այդ թվում` գիտական համաժողովները:
Հայաստանի արտգործնախարարի բնորոշմամբ` ֆրանկոֆոնիան նպաստում է տարբեր մայրցամաքներում ապրող, սակայն նույն արժեքները դավանող ժողովուրդների մերձեցմանն ու մշակութային առավել սերտ համագործակցությանը:
Նախարարը նշեց, որ Հայաստանը կարեւորում է իր մասնակցությունը միջմշակութային երկխոսության ֆորում հանդիսացող Ֆրանկոֆոնիային, քանզի համոզված է, որ այն ընձեռում է առավել սերտ փոխճանաչելիության եւ համագործակցության հնարավորություններ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում