Կիպրոսի արտգործնախարարը պաշտոնական այցով կժամանի Հայաստան
02/04/2012 18:56
Նմանատիպ
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով ապրիլի 3-4-ը պաշտոնական այցով Հայաստան կայցելի Կիպրոսի Հանրապետության ԱԳ նախարար Էրատո Կոզակու-Մարկուլիսը:
Ինչպես հաղորդում են ՀՀ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, այցի ընթացքում Կիպրոսի ԱԳ նախարարին կընդունեն Նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն, վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Տեղի կունենան Հայաստանի եւ Կիպրոսի ԱԳ նախարարների բանակցություններն եւ համատեղ մամլո ասուլիսը:
Էրատո Կոզակու-Մարկուլիսը կայցելի նաեւ Ծիծեռնակաբերդ, ուր ծաղկեպսակ կդնի Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում