Բուլղարիայի վարչապետը պաշտոնական այցով Հայաստանում է
03/04/2012 11:37
Նմանատիպ
Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով ժամանել է Հայաստան: «Զվարթնոց» օդանավակայանում Բոյկո Բորիսովին դիմավորել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Կառավարության մամլո ծառայության հաղորդմամբ՝ Բորիսովին ուղեկցում են Բուլղարիայի տրանսպորտի նախարար Իվայլո Մոսկովսկին, աշխատանքի հարցերով նախարար Տոտյու Մլադենովը, ինչպես նաև արտաքին գործերի փոխնախարար Իվան Նայդենովը:
Երևանում նախատեսված են Բուլղարիայի վարչապետի հանդիպումները ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, Ազգային Ժողովի Նախագահ Սամվել Նիկոյանի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում