Հայաստանը և Գրենադան դիվանագիտական հարաբերություններ են հաստատել
Նմանատիպ
ՄԱԿ–ում Հայաստանի ու Գրենադայի մշտական ներկայացուցիչներ` Կարեն Նազարյանը և Դեսիմա Ուիլիամսը ստորագրել են երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին Համատեղ հայտարարություն:
Ինչպես հաղորդում են ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Նյու Յորքում ՀՀ մշտական ներկայացուցչության շենքում Համատեղ հայտարարության ստորագրման արարողությանը հետևել է երկու դեսպանների զրույցը, որի ժամանակ կարևորվել են երկկողմ համագործակցության խթանումը և երկուստեք պայմանավորվել ակտիվացնել շփումները ՄԱԿ–ի ու միջազգային կազմակերպությունների շրջանակներում:
Գրենադան գտնվում է Կարիբյան ծովի հարավ աևելյան մասում և զբաղեցնում է 339 ք/կմ տարածք: 2010թ մարդահամարի տվյալներով կզղու վրա ապրում են մոտ 108 հազար բնակիչներ, որոնց մեծամասնությունն ունեն աֆրիկյան ծագում: Երկրի կառավարումը հիմնված է բրիտանական խորհրդարանական համակարգի վրա, իսկ տնտեսությունը զարգանում է ի շնորհիվ տուրիզմի և կրթության բնագավառներում մատոցվող ծառայությունների և գյուղատնտեսական ապրանքների արտահանման (հիմնականում մշկընկույզ, կակաո) միջոցով: Գրենադան ՄԱԿ–ի անդամ է 1974թ.-ից, ինչպես նաև անդամակցում է միջկառավարական, միջազգային ու տարածաշրջանային այլ կառույցներին, ներառյալ` Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, Համաշխարհային բանկին, Արժույթի միջազգային հիմնադրամին, Ամերիկյան պետությունների կազմակերպությանը և Արևելյան կարիբյան տարածաշրջանի անվտանգության համակարգին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում