Ֆինլանդիայի արտգործնախարարը պաշտոնական այցով կժամանի Հայաստան
03/04/2012 16:49
Նմանատիպ
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով ապրիլի 3-4-ը պաշտոնական այցով Հայաստան կայցելի Ֆինլանդիայի Հանրապետության ԱԳ նախարար Էրկկի Տուոմիոյան:
ԱԳՆ մամլո ծառայության հաղորդմամբ՝ այցի ընթացքում Ֆինլանդիայի ԱԳ նախարարին կընդունեն Նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը:
Ապրիլի 4-ին տեղի կուենան Հայաստանի եւ Ֆինլանդիայի արտգործնախարարների բանակցությունները, որոնց կհետեւի համատեղ մամլո ասուլիս:
Էրկկի Տուոմիոյան կայցելի նաեւ Ծիծեռնակաբերդ ու ծաղկեպսակ կդնի Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում